Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանամոլ Թոլգա Ադըգյուզելին, որը սպառնացել էր Կարսի փողոցներում հայերի որս սկսել՝ պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում 2015 թվականին հայ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգից հետո:
Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել եւ նպաստել են հայ երաժշտի համերգի կայացմանը:
Այդ հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, դատարանն Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս եւ 15 օր ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 11 հազար 240 թուրքական լիրա տուգանք:
Փայլանը Կարսի դատարանի վճիռը հուսադրող է որակել: